Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Մրցույթի մասին հրապարակային ծանուցում

Մրցույթի մասին հրապարակային ծանուցում
21.03.2014 | 11:48

«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի սոցիալական և առողջապահական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցույթ:

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի կանոնակարգում: Մրցույթի կանոնակարգը ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել «Թեղուտ» ՓԲԸ (ք. Երևան, Խանջյան 19) ընդհանուր բնապահպանական բաժնի պետ Սուրեն Երիցյանին, էլ. փոստի հասցե՝ s.yeritsyan@vallex.com, հեռ.՝ 510885, լր. 2034:
Մրցույթի կանոնակարգը տեղադրված է նաև «Թեղուտ» ՓԲԸ կայքում` հետևյալ հասցեով:
Մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2014 թվականի ապրիլի 10-ը, ժամը 12oo:

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ